Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իմունաբանություն

Յուղոտ սնունդը թուլացնում է իմունիտետը

Յուղոտ սնունդը թուլացնում է իմունիտետը

Գիտնականները նորանոր ապացույցներ են բերում այն մասին, որ յուղոտ սնունդը վատ է անդրադառնում առողջության վրա, հաղորդում է Science Daily-ին: Վերջերս անցկացրած հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ ինֆեկցիաների դեմ պայքարելուն ոչ թե գիրանալն է վնասում, այլ յուղոտ սնունդը:

 

Փորձերը ցույց են տվել, որ յուղոտ սնունդը ոչ միայն հանգեցնում է մարմնի քաշի ավելացման, այլև իջեցնում իմունային համակարգի ակտիվությունը:  Մկները, որոնք ստացել են ճարպի կալորիաների ընդհանուր թվի 60%-ը, ավելի թույլ են գտնվել, քան նրանց այն «ազգակիցները», որոնք ճարպից միայն  10% կալորիաներ են ստացել: Արյան սպիտակ գնդիկները մկների առաջին խմբի մոտ ավելի դժվար են պայքարի մեջ մտել արյան մեջ առկա մանրէների հետ, և նրանցից շատերը  սատկել են սեպսիսից: Գիտնականների կարծիքով, այդ տվյալները լրիվ համապատասխանում են նաև մարդկանց:

 

Այսպես, մարդիկ հակված են ինֆեկցման բարձրացած ռիսկին, օրինակ, կապված վիրահատությունների հետ: Եվ, եթե սնունդը, որ օգտագործում են նրանք, բավական յուղոտ է, ապա դա նվազեցնում է իմունային  համակարգի ակտիվությունը:

 

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 5 (543) 12.02.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ